Հոգեկան առողջություն
Ինչպես հանել նյարդային լարվածությունը
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն , խանգարվում է քունը:
Մարդընյարդայնանում է ամեն մի մանրուքից և սկսում ամբողջ զայրույթը թափել շրջապատի վրա: Մշտական լարվածության դեպքում իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ ճանապարհ է բացում վիրուսների համար: Տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը, որն էլ հանգեցնում է մշտական անհանգստության և անհարմարավետության: Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես արագ հանել նյարդային լարվածությունը, որպեսզի այն չվերածվի քրոնիկական հոգնածության, անտարբերության և հետագայում` ծանր դեպրեսիայի:
Նյարդային լարվածության դրսևորման առաջին նշաններն են.
- ակտիվության նվազումը,
- քնի խանգարումը,
- օտարացումը,
- գրգռվածությունը:
Հարկ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանել նյարդային լարվածությունը և թույլ չտալ, որ զարգանան քրոնիկական հիվանդություններ և դեպրեսիա:
Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն թուլանալ և շեղվել առկա խնդիրներից:
Զբաղվեք սպորտով: Կօգնեն ամենօրյա զբոսանքներն այգում կամ տան շրջակայքում, մայրուղուց հեռու: Չարժե անտեսել նաև մարզադահլիճը: Ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունը բարձրացնում է էնդորֆինների` ուրախության հորմոնի մակարդակը, որի շնորհիվ մարզումներից հետո բարձրանում է տրամադրությունը:
Շփվեք հաճելի մարդկանց հետ: Անհրաժեշտ է, ինչքան հնարավոր է շատ տրամադրվել դրական հույզերի: Խուսափեք այնպիսի մարդկանցից, ում հետ շփումը սթրեսի է հանգեցնում: Շրջապատի մարդկանցով է պայմանավորված, թե ինչպես եք զգում ձեզ:
Փորձեք շեղվել և չմտածել առկա խնդիրների մասին: Ինքներդ ձեզ համար ինչ-որ հետաքրքիր զբաղմունք ստեղծեք. հետաքրքիր ֆիլմ, հաղորդում դիտեք, զբաղվեք սիրած գործով, այցելեք թանգարաններ: Կարևորը մռայլ մտքերից ազատվելն է: Թույլ մի տվեք կենտրոնանալ առաջացած խնդիրների վրա գոնե ինչ-որ ժամանակ:
Ինչ-որ համեղ ուտեստ փորձեք: Դա կօգնի բարձրացնել տրամադրությունը և ավելի լավ զգալ: Միայն հիշեք, որ սնվելու մեջ հարկ է պահպանել չափավորությունը: Շոկոլադի փոքր կտորից անգամ տրամադրությունը բարձրանում է, իսկ ամբողջ սալիկից վատանում, նաև քաշն է ավելանում:
Հանգստյան օրերին քաղաքից դուրս եկեք, ընկերների, երեխաների հետ խաղեր կազմակերպեք: Հեռուստացույցի առջև պարզապես նստելը ցանկալի արդյունք չի տա:
Ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքին: Իսկ եթե այդպիսին չկա, ապա հարմար ժամանակ է դրա մասին մտածելու: Հետաքրքիր ու սիրած զբաղմունքը կօգնի ավելի շատ շեղվել կենցաղային խնդիրներից:
Շատ մրգեր ու բանջարեղեն օգտագործեք: Դրանցում պարունակվող վիտամինները կօգնեն վերականգնել օրգանիզմի նյութափոխանակությունը և լրացուցիչ էներգիա կտան: Ամենակարևորը, հարկ է միշտ գտնվել հանգիստ, հաճելի միջավայրում, որտեղ չկան գրգռող գործոններ: Հնարավորության սահմաններում խուսափեք այդ գործոններից, հանգստացեք և ուրախացեք կյանքով:
19.07.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ